HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին:

Կարևորվել է Միջազգային ճգնաժամային խմբի հետ համագործակցության զարգացումն ու շարունակականությունը:

Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter