
Ճապոնիայում G7-ի գագաթնաժողովին կարող է հրավիրվել նաև Վլադիմիր Զելենսկին
Ճապոնիայի կառավարությունն ուսումնասիրում է Հիրոսիմայում 7-ի խմբի (G7) առաջիկա գագաթնաժողովին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավիրման հնարավորությունը։ Այդ մասին կիրակի օրը, Bloomberg գործակալության փոխանցմամբ, հայտնել է ճապոնական NHK հեռուստաընկերությունը։
Վերջինիս տվյալներով՝ գագաթնաժողովին կարող են հրավիրվել նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և նրա ավստրալացի գործընկեր Էնթոնի Ալբանեզեն՝ Անվտանգության քառակողմ երկխոսության (QUAD) շրջանակներում քննարկումների անցկացման համար։
Այս տարի 7-ի խմբում համանախագահում է Ճապոնիան և մայիսին այդ երկիրը գագաթնաժողով կհրավիրի Հիրոսիմա քաղաքում։ Այս քաղաքը 1945 թվականի օգոստոսի 6-ին ենթարկվել էր ամերիկյան միջուկային հարձակման՝ Նագասակիի հետ միասին դառնալով աշխարհում միակ վայրը, որտեղ մարտական կիրառման էր ենթարկվել միջուկային զենքը։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել