
Չեխիան ազատվել է ռուսական բնական գազի կախվածությունից
Չեխիան արմատապես նվազեցրել է իր կախվածությունը ռուսական բնական գազից։ Հունվարի տվյալներով՝ այդ երկիրը Ռուսաստանի Դաշնությունից չի գնել կապույտ վառելիքի ոչ մի խորանարդ մետր։ Այդ մասին թվիրթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յուզեֆ Սիկելան։
Չեխիայում ռուսական գազը, որն ապահովում էր երկրի բնակչության կարիքների մինչև 97 %-ը, փոխարինել են Գերմանիայի տարածքով մատակարարվող նորվեգական գազով և Բելգիայից ու Նիդերլանդների նավահանգիստներով մատակարարվող սեղմված գազով։
Opozice loni strašila, že zimu bez ruského plynu nezvládneme. My jsme slibovali opak a udělali pro to maximum.
— Jozef Síkela (@JozefSikela) February 18, 2023
Základem byly rekordní zásoby před začátkem zimy, alternativní dodávky a úspory. Výsledkem je výrazný pokles ceny a nadprůměrné zásoby.
👇 Pokusím se to popsat víc. pic.twitter.com/xIkgMkvSDe
Սիկելայի խոսքով, որը մեջբերում է СТК գործակալությունը, Չեխիան հետևողականորեն սկսել էր սահմանափակել ՌԴ-ից գազի ներկրումը դեռ մեկ տարի առաջ, սակայն բեկումնային պահ դարձավ «Հյուսիսային հոսք» գազատարով մատակարարումների դադարեցումը։ Դրանից հետո Ռուսաստանից Չեխիա գազի մատակարարումը հնարավոր դարձավ միայն Սլովակիայի տարածքով։ Վերջին ամիսներին այդ մատակարարումների ծավալները կրճատվել էր մինչև 2,2 %, իսկ հունվարին հասել է մինչև զրոյի։
Չեխ նախարարը նաև նշել է, որ ռուսական գազի ներկրման կրճատումը նպաստել է ներքին տնտեսությանը։ 2022 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի հունվարի վերջ վառելիքի օգտագործումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, Չեխիայում կրճատվել է 28 %-ով։
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել