HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետարանի Ժամանակակից արվեստի թանգարանը 40 տարեկան է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել քաղաքապետարանի ենթակայության Ժամանակակից արվեստի թանգարանի 40 ամյակին նվիրված միջոցառմանը: Մշակութային այս օջախն իր տեսակով միակն էր Խորհրդային միության ողջ տարածքում: Չորս տասնամյակ անցած, բայց իր ավանդույթներին հավատարիմ մնացած թանգարանի ծննդյան տարեդարձը նշվել է յուրովի' օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ շնորհավորանքներով, ծննդյան տորթով ու խորհրդանշական 40 մոմերով:
Միջոցառման շրջանակում արվեստասեր հասարակության դատին է ներկայացվել միջին սերնդի արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդեսը, արխիվային նյութեր, թանգարանի հիմնադիր, արվեստտագետ Հենրիկ Իգիթյանին ու թանգարանին նվիրված հոդվածներ ու հին պաստառներ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
Թանգարանի ներկայի ու ապագայի մասին լրագրողների հարցերին ի պատասխան քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ մեկ անգամ ևս շնորհավորել է Ժամանակակից արվեստի թանգարանին' հոբելյանի կապակցությամբ ու վստահեցրել, որ քաղաքապետարանի ենթակայության մշակութային այս օջախը ևս մշտական ուշադրության կենտրոնում է և ըստ այդմ զարգացման ծրագրերն էլ կլինեն շարունակական:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter