HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ համազեկուցողները եղել են Սոթք և Կուտական բնակավայրերում

Գեղարքունիքի մարզետ Կարեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ մարզպետարանում հյուրընկալել է փաստահավաք առաքելությամբ Գեղարքունիք ժամանած՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին։

«Փետրվարի 19-ին Վարդենիսի համայնքապետարանում դիմավորել եմ փաստահավաք առաքելությամբ Գեղարքունիք ժամանած՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից, Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին և ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հասցված վնասները։

Այնուհետև փաստահավաք խմբին ուղեկցել եմ Վարդենիսի սահմանամերձ Սոթք և Կուտական բնակավայրեր՝ տեղում դիտարկելու կրած վնասներն ու արդեն իսկ կատարված վերականգնման աշխատանքները»,- ասված է գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter