HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը Ուկրաինայում է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Կիև և հանդիպել իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրանց հանդիպման լուսանկարը հայտնվել է սոցիալական ցանցերում, այնուհետ իր տելեգրամյան ալիքում լուրը հաստատել է նաև նախագահ Զելենսկին։

«Ջոզեֆ Բայդեն, ողջունում եմ Կիևում։ Ձեր այցը աջակցության չափազանց կարևոր դրսևորում է ողջ ուկրաինացիաների համար»,- գրել է Ուկրաինայի նախագահը։

Տեղական լրատվամիջոցների տվյալնրով՝ նախագահներին նկատել են Կիևի Միխայլովյան տաճարի մոտ։ Ուկրաինայի ողջ տարածքում ներկայումս հայտարարվել է օդային տագնապի ազդանշան։ Կիևից հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են Բայդենն ու Զելենսկին քայլում փողոցում՝ օդային տագնապի ազդանշանի ներքո։

«Երբ Պուտինը գրեթե մեկ տարի առաջ սկսեց իր ներխուժումը, նա մտածում էր, որ Ուկրաինան թույլ է, իսկ Արևմուտքը բաժանված։ Նա մտածում էր, որ կկարողանա խաբել մեզ։ Բայց նա խորապես սխալվեց։ Վերջին մեկ տարվա ընթացքում Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս ԱՄՆ-ն ստեղծել է երկրների կոալիցիա, որպեսզի օգնի պաշտպանել Ուկրաինային՝ նրան ցուցաբերելով տնտեսական և հումանիտար օգնություն։ Եվ այդ աջակցությունը կշարունակվի»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է նախագահ Բայդենը։

Կիև իր այցի ընթացքում Բայդենը հայտարարել է Ուկրաինային 500 միլիոն ԱՄՆ դոլարի չափով նոր ռազմական օգնության փաթեթի մասին։ Այն կներառի հրետանային միջոցներ, հակատանկային համակարգեր ու օդային դիտարկման ռադարներ։ 

Ինչպես գրում է BBC-ն, Կիև Բայդենի այցը համընկել է այն տարեթվի հետ, որն Ուկրաինայի ԱԳՆ-ն անվանում է 2014 թվականին ռուսական բռնազավթման սկիզբ։

Ավելի վաղ, Սպիտակ տունը հայտնել էր, որ փետրվարի 20-22-ը Բայդենը կայցելի Լեհաստան։ «Նա կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, որպեսզի քննարկի մեր երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև մեր հավաքական ջանքերն աջակցելու Ուկրաինային և ՆԱՏՕ-ի ամրապնդմանը»,- նշվում էր փետրվարի 10-ին տարածված հաղորդագրության մեջ։

Նախօրեին, ի դեպ, Politico պարբերականը գրել էր, որ Ուկրաինա Բայդենի այցը «գործնականում անհնարին է»՝ ելնելով անվտանգության նկատառումներից։

Լուսանկարում՝ AP Photo/Evan Vucci, Pool

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter