HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի պահելու դեպք. մեկ անձ կալանավորվել է

2023թ. փետրվարի 17-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցում ծառայություն իրականացնող պարեկները նկատել են տարօրինակ վարքագծով մի քաղաքացու, ով իրավապահներին հայտնել է, որ իր մոտ ունի օգտագործված կաթոցիչ, իսկ պայուսակում՝ թմրամիջոց, որից 0.5 գրամ քաշով «կրիստալ» տեսակի թմրամիջոցը, որը ձեռք է բերել «Telegram» հավելվածի միջոցով, պատկանում է իրեն: 

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է հիշյալ քաղաքացու ինքնությունը: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է 23.66 գրամ ընդհանուր քաշով բյուրեղանման զանգվածների պարունակությամբ 28 փաթեթ, ինչպես նաև՝ կապույտ գույնի պլաստմասե բաղկացուցիչով, մոխրացված պատերով և յուրահատուկ հոտով կաթոցիչ:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա նշված անձը ձերբակալվել է:

Հայտնաբերված և փորձաքննությանը ներկայացված փաթեթների պարունակությունը ենթարկվել է նախնական զննության, իսկ դրանցից որոշները՝ նաև որակական հետազոտության։ Արդյունքում պարզվել է, որ փաթեթներից 7-ից հանված ընդհանուր 2.64 գրամ քաշով փոշեբյուրեղային զանգվածները հանդիսանում են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, իսկ մնացած մասի ամբողջական հետազոտության արդյունքերը կտրվեն նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության շրջանակներում:

Ձեռք բերված փաստերի հիման վրա վերոհիշյալ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով: Վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ապօրինի շրջանառության հնարավորությունը բացահայտելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter