
Փետրվարի 21-ի գիշերը և առավոտյան ժամերին տեղումներ են սպասվում
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ի գիշերը և առավոտյան ժամերին տեղումներ են սպասվում:
Մարզերում այսօր երեկոյան ժամերին, փետրվարի 21-ի ցերեկը, 23-ին՝ երեկոյան, 24-ին առանձին շրջաններում, 21-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Փետրվարի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 4-6մ/վ, փետրվարի 20-ին և 23-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, փետրվարի 22-ին՝ 25-30մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել