HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՈ տեսուչների կողմից վարորդներից կաշառք ստանալու դեպքեր են բացահայտվել

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների նոր դեպքեր:

«Քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչներ Ա. Ս.-ն, Մ. Հ.-ն, Վ. Խ.-ն և Հ. Գ.-ն երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված մի շարք վարորդների օգտին ապօրինի անգործության՝ խախտումները չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար, վերջիններից որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

Ճանապարհային ոստիկանության վերը նշված չորս տեսուչները կաշառք ստանալու կասկածանքով 20.02.2023թ.-ին ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter