
Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն այցելել է Ռուսաստան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը փետրվարի 12-16-ն աշխատանքային այցով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում։
«Այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել հասարակական, քաղաքական, փորձագիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,- հայտնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել