HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագարինի մոտից մինչև Սևանի թերակղզի և Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհը դժվարանցանելի է

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին՝ ժամը 09։45-դրությամբ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գագարինի մոտից մինչև Սևանի թերակղզի և Դիլիջանի թունելի սկզբնամաս ավտոճանապարհը դժվարանցանելի է։

ժամը 09։00-ի դրությամբ` Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Տավուշի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Ջերմուկի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Բքի, ցածր տեսանելիության և տեղ-տեղ մերկասառույցի պատճառով Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։

Բքի պատճառով Աշոցքի տարածաշրջանի հանրապետական նշանակության ավտոճանապարհները, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի են։ Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Քուչակից-Միրաք և Արթիկ -Ալագյազ, Թալին-Լանջիկ ավտոճանապարհներին, Գավառի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում բուք է։

Ստեփանավանի և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter