HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական միությունը մեկնարկում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելություն

Հայաստանում Եվրամիության պատվիրակության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Եվրոպական միությունը՝ Ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության շրջանակում, մեկնարկում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը («Հայաստանում Եվրոպական միության առաքելություն»): 

Առաքելությունը պաշտոնապես հիմնվել է Խորհրդի որոշմամբ 2023թ․ հունվարի 23-ին։ 

«Առաքելության նպատակն է Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում իր տեղակայման միջոցով նպաստել Հայաստանի սահմանամերձ գոտիներում կայունությանը,  կառուցել վստահություն և մարդկային անվտանգություն հակամարտությունից տուժած տարածքներում և ապահովել այնպիսի միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ աջակցությամբ գործադրվող ջանքերին։ 

ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմը բաղկացած կլինի մոտավորապես 100 անձից, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդներ: Քաղաքացիական գործողությունների հրամանատարն է ԵԱԳԾ Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների հարցերով ղեկավար-տնօրեն Ստեֆանո Տոմատը, իսկ առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը։ 

Ընդհանուր տեղեկություն 

2022 թվականի դեկտեմբերի 27-ին ԵՄ բարձր ներկայացուցչին հասցեագրված նամակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հրավիրել էր Եվրոպական միությանը Հայաստանում տեղակայել ԸԱՊՔ քաղաքացիական առաքելություն։ 

2023 թվականի հունվարի 23-ին Խորհուրդը որոշում ընդունեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ստեղծման մասին։ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը չեզոք և առանց որոշում կայացնելու իրավասության առաքելություն է, որը կունենա 2 տարվա մանդատ։ 

Հայաստանում Եվրոպական միության առաքելությանը նախորդել է ԵՄ դիտորդական կարողությունը։ Վերջինը 2022 թ․ հոկտեմբերի 20-ին ԵՄ դիտորդներ էր տեղակայել Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության դիտորդների կազմից Հայաստանում տեղակայել էր ԵՄ դիտորդական խումբ, որն ավարտեց իր գործողությունները 2022 թ․ դեկտեմբերի 19-ին»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter