HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է «Koreez» 2023 համադպրոցական մրցույթը

Այսօր մեկնարկել է Koreez համադպրոցական առցանց մրցույթն ու շոու-մրցանակաբաշխությունը։ Այս մասին տեղեկացնում է Dasaran կրթական ծրագրի հաղորդակցության բաժինը։

«Koreez-ը 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտների համար ստեղծված առարկայական առցանց մրցույթ է, որի նպատակն է խրախուսել բոլոր աշակերտների կրթվելու մղումը՝ անկախ նրանից գերազանց են սովորում, թե ոչ և մեծարել այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։ Koreez-ին մասնակցելով՝ յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում՝ ստուգել ուսումնական տարում կուտակած ողջ գիտելիքը, մրցել ընկերների հետ՝ անցնելով իր տարիքային խմբի համար հատուկ ստեղծված հարցաշարը, մասնակցել հայկական կրթական «Oսկար» -ին, բարձրացնել սեփական դպրոցի հեղինակությունը կրթական աշխարհում, ստանալ արժեքավոր մրցանականեր (բջջային հեռախոս, պլանշետ, նոութբուք, հանգիստ ՀՀ լավագույն հյուրանոցներից մեկում)։ Մրցույթը բաղկացած է նախընտրական և եզրափակիչ առցանց փուլերից, որոնց արդյունքները կամփոփվեն մրցանակաբաշխության ժամանակ։ 

Արդեն երրորդ անգամ իրականացվող Koreez համադպրոցական մրցույթին արդեն հասցրել են մասնակցել շուրջ 825 հանրակրթական դպրոցների ավելի քան 11,000 աշակերտ ու ուսուցիչ՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը, ինչպես նաև Արցախը։

Հիշեցնենք, որ Koreez կրթական շարժումը հեղինակել է Dasaran կրթական ծրագրի թիմը։

Մրցույթին կարելի է գրանցվել մինչև ս․թ ապրիլի 16-ը՝ անցնելով հետևյալ հղումով»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանություններ (3)

Միլենա
Որտեղ է լինելու մրցանակաբաշխությունը
Վերոնիկա Մանուկյան
Ես ցանկանում եմ փորձել իմ ուժերը և իհարկե կարևորը մասնակցությունն է։
Աննա Մարիա Գիքեան
Հուսով եմ, ով որ արժանի է իմ դպրոցից թող հաղթի։ 😊

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter