HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գրիգորյանն ընդունել է Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը

Փետրվարի 21-ին ԱԽ քարուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԱԽ գրասենյակի մամուլի ծառայությունը։

«Ողջունելով ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության ժամանումն ու պաշտոնական մեկնարկը Հայաստանում՝ ԱԽ քարտուղարը վստահություն է հայտնել, որ այն կշարունակի նպաստել մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:

Ստեֆանո Տոմատը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ԵՄ քաղաքացիական առաքելությանը ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել Հայաստանում իրենց կողմից իրականացվելիք աշխատանքները:

Կողմերը քննարկել են նաև հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter