HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ փոխնախարարին

Փետրվարի 20-ին ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջան Հոջինին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ԱԳ նախարարի տեղակալը, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, դրական է գնահատել թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում ձևավորված համագործակցային մթնոլորտը և այս համատեքստում ընդգծել միջպետական ու միջմարդկային շփումների ակտիվացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել տարբեր ձևաչափերով երկկողմ գործընկերությանն ու իրավապայմանագրային դաշտին, քննարկել մշակութային, առողջապահության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ աշխատանքները, պետական կառավարման ոլորտում փորձի փոխանակման ուղղությամբ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի և Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-կորեական փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter