HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը: Փետրվարի 22-ին ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը:

Այցի շրջանակներում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: 

Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերությունների համառոտ նկարագիր

Դիվանագիտական հարաբերություններ

Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունիսի 11-ին:

2020թ. հոկտեմբերի 20-ի ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան (նստավայրը՝ ք. Հաագա)։ 2021թ․ փետրվարի 10-ին դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին:

2017թ․-ից Հայաստանում գործում է Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսություն:

Երկկողմ հարաբերություններ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական և գործընկերային բնույթ: Լյուքսեմբուրգը հանդիսանում է ԵՄ-ում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու երկկողմ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում:

Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն։ Երկու երկրների միջև բարձր մակարդակով քաղաքական շփումները տեղի են ունեցել վարչապետների, խորհրդարանների նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ստորագրվել է 5 փաստաթուղթ:

Միջխորհրդարանական համագործակցություն

Երկու երկրների խորհրդարաններում գործում են միջխորհրդարանական բարեկամության խմբեր։

Լուսանկարը՝ © SIP / Yves Kortum-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter