HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային և ծախսային շրջանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր շարունակվել են 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակի շուրջ քննարկումները: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Քննարկման առարկա են եղել հարկաբյուջետային շրջանակի հիմնական ցուցանիշների, Կառավարության ծրագրի առաջնահերթությունների իրականացման, ոլորտային ծախսերի, հնարավոր ռիսկերի վերաբերյալ կանխատեսումները: Անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների ընթացքին, պետական գերատեսչությունների՝ ընթացիկ ու կապիտալ ծախսերի սահմանաչափերի գնահատման արդյունքներին և դրանց հիման վրա հետագա քայլերին:

Կառավարության ղեկավարը կարևորել է բարեփոխումների, ծրագրերի կառավարման ու իրականացման արդյունավետության շարունակական բարձրացումը, ինչը կխթանի տնտեսական աճը և կլավարկի հարկաբյուջետային քաղաքականությունը: Վարչապետը հանձնարարել է շարունակել շահագրգիռ միջգերատեսչական քննարկումները 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter