HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». դուխը չի հերիքել

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացուցիչներին իր հետ հանդիպելու առաջարկ չի արել: Երեկ այդ մասին «ՀԺ»-ի թղթակցին ասել է Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Երեկ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Ժառանգություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ, իսկ մինչ այդ հանդիպել էր ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ: Վարչապետն այս օրերին փորձում է ԱԺ ուժերից երաշխիքներ ստանալ, որ նոր ձեւավորվելիք կառավարության ծրագիրը, որն առաջիկայում ներկայացվելու է խորհրդարանի հաստատմանը, չի տապալվի: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին հանդիպման առաջարկի փորձ Տիգրան Սարգսյանը, փաստորեն, չի արել՝ թերեւս, ի սզբանե վստահ լինելով, որ այդ առաջարկը կմերժվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter