HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». մարտի են գնալու օլիգարխնե՞րը

«ՉԻ» տեղեկություններով՝ երեկ երեկոյան Արմավիրի մարզում օպերատիվ հավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են հարյուրից ավելի հայտնի մարդիկ: Ասում են՝ հավաքի մասնակիցների կազմում են եղել բարձրստիճան զինվորականներ, գեներալներ, ինչպես նաեւ ռազմական փորձագետներ ու Արցախյան հերոսամարտի մասնակիցներ: Ըստ լուրերի՝ հավաքվածների մեջ են եղել մասնավորապես ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը, Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, գերենալ Սեյրան Սարոյանը, պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, Արցախի պաշտպանության բանակի որոշ հրամանատարներ եւ այլք:

Հանդիպման ընթացքում ներկաները փորձել են վերլուծել եւ հասկանալ, թե ո՞րն է ադրբեջանցիների հերթական դիվերսիոն գործողությունների պատճառը, եւ եկել են այն եզրահանգման, որ այս ամենի մեջ իր լրջագույն թերություններն ու բացթողումներն ունի նաեւ հայկական կողմը: Ասում են՝ բարձրաստիճան գեներալները համոզմունք են հայտնել այն առթիվ, որ հակառակորդին իսկապես պետք շատ կոշտ ու կոպիտ պատասխան տալ, ընդ որում՝ ոչ թե մասնակի, այլ լայնածավալ մասշտաբով, որպեսզի նա իր տեղն իմանա:

Իսկ հանդիպման ավարտին, երբ Սարոյանը առանձին զրույցի է բռնվել Արցախից ժամանած իր ընկերների հետ, նյարդային տոնով ասել է. «Տղերք ջան, ինչքան էլ մորքուր քեռի բան գնան-գան, բան դուս չի գա, մինչեւ դրանց սաղի ականջները չքաշենք: Իսկ հենց կռիվը հելավ, սաղով, մեր պատգամավորներով՝ հարուստ, աղքատ կապ չունի, հանելու ենք ոտքի»: 

Երեկ «ՉԻ»-ն փորձել է այս ամենի վերաբերյալ պարզաբանումներ ստանալ Սարոյանից եւ ճշտել, թե հարկ եղած դեպքում իրականում քանի՞ հարուստի կամ մանդատավորի կարող է տանել դիրքեր, սակայն Սարոյանը չի պատասխանել զանգերին:

Մեկնաբանություններ (2)

ARSEN
ARA DE ES MER GENERALNERI CAV@ TANEM ZHOXOVURD TESEQ TASIB@ VORDEXA EREVUM MOLADEC DZEZ PARON SAROYAN
ABRAHAM
paron general dzer nmanere mer azgin shaten petq

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter