HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». փողերը պետք է սեղանին դրված լինեն

«Օրինաց երկիր» կուսակցությունում հետընտրական կրքերը դեռ չեն հանդարտվում: «Ժողովուրդի» աղբյուրները փախանցում են, որ ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը չի համակերպվում այն մտքի հետ, որ ԱԺ ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը խայտառակ պարտություն է կրել եւ շատ չնչին ձայներ հավաքել: 

Ըստ թերթի աղբյուրների՝ Բաղդասարյանը նախքան ՌԴ մեկնելը հայտարարել է, որ իր տված գումարները պետք է վերադարձնեն: Կուսակցականները բացատրել են, որ տրված գումարները իրենք բաժանել են՝ պատրաստակամություն հայտնելով հստակ, ճշտված ցուցակները ներկայացնել՝ ապացուցելով, թե որ քաղաքացին ինչքան գումար է վերցրել: Մի քանի ՕԵԿ-ականներ անգամ խոստովանել են, որ «կարուսել» են արել, բայց արդյունքն էլի գոհացուցիչ չէ: Բաղդասարյանը հայտարարել է, թե որեւէ պատճառաբանություն իրեն չի հետաքրքրում, Ռուսաստանից վերադառնալուն պես փողերը պետք է իր սեղանին դրված լինեն: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Հարություն Ամիրյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված է եղել: 

Մեկնաբանություններ (1)

nan
patmutyun@ hisheci H,Tumanyani)))) <

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter