HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսարը կշահագործվի. Վահան Քերոբյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով տնտեսական ցուցանիշերի մասին հարցին, ասել է, որ Կառավարությունը այսօր «Լիդիան» ընկերության հետ 250 միլիոն դոլար արժեքով փաթեթ է ստորագրելու։

Ըստ նախարարի՝ Ամուլսարը  շուտով կշահագործվի։

«Դուք գիտեք, որ մենք փորձում ենք տնտեսական կառուցվածքը փոխենք այնպես, որ հանքարդյունաբերությունը չդառնա գերիշխող ճյուղ, բայց հանքարդյունաբերության նվազումը նպատակ չէ։ Այնուամենայնիվ դուք պետք է իմանաք, որ հանքարդյունաբերության նվազումը, ըստ էության, տեղի ա ունեցել երկրորդ խոշոր հանքի կանգնած լինելու պատճառով, այսինքն՝ Թեղուտի հանքավայրի, որի սեփականատերը և փոխկապակցված գործընկերները բոլորը հայտնվել են սանկցիայի տակ և այդ պատճառով ընկերությունը հնարավորություն չի ունեցել իր տնտեսական գործունեությունը իրականացնել։ Մենք աշխատում ենք իրենց հետ, փորձում ենք էնպիսի լուծումներ գտնենք, որ թույլ կտան՝ հանքը վերաշահագործվի։

Ասեմ նաև, որ հենց այսօր մենք կստորագրենք նաև մյուս խոշորագույն հանքի հետ կապված փաստաթղթեր, որոնք կազդարարեն այդ հանքի վերսկսելը։ Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, էսօր՝ ժամը 5-ին, մենք 250 միլիոն դոլարանոց փաթեթ ենք ստորագրելու, որը թույլ ա տալու վերսկսել ևս մի հանքի շահագործում, որի վերաբերյալ վաղուց արդեն պարտավորությունները կային»,- հայտարարեց Վ․ Քերոբյանը։

ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ճշտող հարց է տալիս, Քերոբյանը պատասխանում է․

-Դե, Լիդիանը, Ամուլսարը։

Գլխավոր լուսանկարը՝ primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter