HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայող Հայկ Արամի Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս մեկ անձ

Վեցերորդ կայազորային քննչական բաժնում շարունակվող քննությամբ պարզվում են 2023թ. փետրվարի 19-ին մարտական դիրքում զինծառայող Հայկ Արամի Պետրոսյանի մահվան դեպքի հանգամաքնները։

Ինչպես հաղորդում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի, 519-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքների կատարման մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ավագի օգնականը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի բաժնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն փետրվարի 19-ին՝ ժամը 12։45-ի սահմաններում, հայտնաբերվել էր գլխի շրջանում ստացած  հրազենային վիրավորումով և մահացած վիճակում ընդունվել Իջևանի բժշկական կենտրոն։ Ըստ նախնական տվյալների՝ Հ.Պ.-ն մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից գլխի շրջանին արձակված կրակոցի հետևանքով։

Նշված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2֊րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով, 520-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջական ծագած կասկածանքի հիմքով ձերբակալվել էր  նաև դիրքի պատասխանատու պայմանագրային զինծառայողը։ 

Նախաքննությունը շարունակվում է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter