HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ սահմանապահ զորքերը սպաներով համալրելու նպատակով ընդունելություն է հայտարարվել

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով հայտարարում է ընդունելություն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Կուրգանի և Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտներում ու ՀՀ պաշտպանության նախարարության Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում՝ 17–18 տարեկան միջնակարգ կրթությամբ, ինչպես նաև մինչև 23 տարեկան պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ՀՀ արական սեռի քաղաքացիների համար։

«Ուսման տևողությունը ՌԴ սահմանապահ ինստիտուտներում՝ հինգ, իսկ Վ․ Սարգսյանի անվան համալսարանում՝ չորս տարի։ Ուսման, կեցության և ճանապարհային ծախսերը հոգում է ազգային անվտանգության ծառայությունը։

Շրջանավարտները, ստանալով «լեյտենանտ» զինվորական կոչում, ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում և Երևան քաղաքում անվճար կարգով ապահովվում բնակարանով։ Ցանկացողները մինչև մարտի 30–ը կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 015–57–97–74, 094– 00–22–96»,- հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter