
Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա
Ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով փետրվարի 23-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա:
«Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահի և ԱԳ նախարարի հետ»,- հայտնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել