HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

2,4 մլրդ դրամ՝ 9 մարզում 27 սուբվենցիոն ծրագրի համար

Համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին կհատկացվի 2 մլրդ 387 մլն դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության փետրվարի 23-ի նիստում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ խոսքը 19 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի մասին է։ Ծրագրերից 6-ը քննարկվել և հաստատվել է 2021-ին, 21-ը՝ 2022-ին։ 

Ծրագրերն՝ ըստ մարզերի և գումարի չափի

  • Արագածոտնի մարզ՝ 2 ծրագիր, 209 մլն դրամ,
  • Արարատի մարզ՝ 5 ծրագիր, 827 մլն դրամ,
  • Արմավիրի մարզ՝ 5 ծրագիր, 273 մլն դրամ,
  • Լոռու մարզ՝ 3 ծրագիր, 49 մլն դրամ,
  • Կոտայքի մարզ՝ 3 ծրագիր, 176 մլն դրամ,
  • Սյունիքի մարզ՝ 4 ծրագիր, 256 մլն դրամ,
  • Վայոց ձորի մարզ՝ 1 ծրագիր, 26 մլն դրամ,
  • Տավուշի մարզ՝ 1 ծրագիր, 25 մլն դրամ,
  • Գեղարքունիքի մարզ՝ 3 ծրագիր, 334 մլն դրամ։

«Գեղարքունիքում կան նաև 27 ծրագրեր, որոնց համար 207 մլն դրամ ենք հատկացնում։ Այս ծրագրերի համար դեկտեմբերին գումար հատկացրել էինք, բայց փաստաթղթային փաթեթների կամ շինարարական աշխատանքների ոչ պատշաճ վերջնական տեսքի և այլնի համար մարզպետարանը չի վճարել, հիմա դրանք բոլորը բերվել են պատշաճ տեսքի և հատկացնում ենք»,- նշեց ՏԿԵ նախարարը։

5 համայնքի 27 ծրագրից 17-ը քննարկվել և հաստատվել է 2021-ին՝ սուբվենցիաների ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում, իսկ 10-ը՝ 2022-ին։ Պետական բյուջեից ֆինանսավորումը 2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ վերադարձվել է պետական բյուջե։ Ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են, և այժմ Կառավարությունը կֆինանսավորի դրանք։

Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, 2021 և 2022 թթ. հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թ. նոյեմբերի 1-ը՝ «եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter