HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սուրմալու»-ի տնօրենը կալանավորվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել է «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի («Սուրմալու» առեւտրի կենտրոն) տնօրեն Իրինա Մադաթովային 2 ամիս ժամկետով կալանավորելու միջնորդությունը։ 

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող՝ 2021թ. ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի և 2022 թվականի օգոստոսի 14-ին նույն առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի և փլուզման դեպքի առթիվ նախաձեռնված և միացված քրեական վարույթի շրջանակում 2023թ. փետրվարի 22-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն ձերբակալվել էր։

Դատախազի հարուցած քրեական հետապնդման հիման վրա վարույթն իրականացնող մարմինը նույն օրը Մադաթովային մեղադրանք է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով և 457-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը և փաստաթուղթ կեղծելը:

«Նախաքննությունը շարունակվում է։ Նշված վարույթի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ՝ «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրենը, փոխտնօրենը և 3 տնտեսվարողները, որոնց պահեստային տարածքում առաջացել է պայթյունը:

Ներկա պահին արգելանքի տակ է գտնվում մեկ անձ»,- հայտնում է Քննչական կոմիտեն։

Լուսանկարը՝ Սոնա Քոչարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter