HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Սեպտեմբերից թոշակը ոչ թե 3000 դրամով ենք ավելացրել, այլ փաստացի 6000 դրամով». Փաշինյանը՝ հետվճարի ծրագրի մասին

Թոշակառուներին և նպաստառուներին հետվճարի ծրագրով 2022թ. հուլիսի 1-ից մինչ այժմ 1 մլրդ 29 մլն դրամ է վերադարձվել։ Այս մասին Կառավարության փետրվարի 23-ի նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախարարի խոսքով՝ հետվճարի միջին չափը 3200 դրամ է։

«Սա նշանակում է, որ էդ մարդկանց համար սեպտեմբերից թոշակը ոչ թե 3000 դրամով ենք ավելացրել, այլ փաստացի 6000 դրամով»,- քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Նարեկ Մկրտչյանի՝ ծրագրի մեկնարկից մինչ այս պահը անկանխիկ շրջանառության ծավալը կազմել է 12 մլրդ 347 մլն 447 հազ․ դրամ։

«Ովքեր միացել են համակարգին և չորս գործընկեր բանկերի միջոցով են ստանում, այո, նրանց թոշակն, ըստ էության, բարձրացել է ավելի քան 6000 դրամով»,- նշեց նախարարը՝ կոչ անելով միանալ համակարգին, որն, իր կարծիքով, «հավելյալ էֆեկտ է տալիս թոշակին»։

«Սա կարևոր ցուցանիշ է նաև նրանով, որ այս գործարքներն ամբողջությամբ թափանցիկության դաշտում են։ Սա կարելի է համարել Կառավարության և թոշակառուների համագործակցություն՝ ստվերի դեմ պայքարում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս ծրագիրը հետագայում էլ ավելի կզարգանա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter