
«Արզնի Կաթնամթերք»-ը և «Ապարանի Պանրի Գործարան»-ը տուգանվել են
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է «Արզնի Կաթնամթերք» ՍՊԸ-ին և «Ապարանի Պանրի Գործարան» ՓԲԸ-ին բուսական յուղի առկայությամբ ապրանքները որպես թթվասեր մակնշելու և իրացնելու համար։
Հանձնաժողովը համարել է, որ ընկերությունները մոլորեցրել են հասարակությանը եւ անբարեխիղճ մրցակցություն դրսեւորել։
«Տնտեսավարող սուբյեկտներն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը և միջնորդել կիրառել արագացված վարույթներ»,- հայտնում է ՄՊՀ-ն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել