
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ համագործակցություն և հաջողություններ: Այս մասին հայտնում է Պն մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել