HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից զոհերի թիվը գերազանցել է 50 000-ը

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով գրանցված զոհերի թիվը հասել է 43 556-ի։ Նման տվյալներ է հրապարակել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ 

Միևնույն ժամանակ հարևան Սիրիայում, ըստ Մարդու իրավունքների սիրիական դիտարանի (SOHR), զոհերի թիվը հասել է 6747-ի: Այսպես, 2226 մարդ զոհվել է այն շրջաններում, որոնք գտնվում են սիրիական կառավարության վերահսկողության ներքո, իսկ 4521-ը՝ Սիրիայի հյուսիսարևմտյան հատվածներում, որը գտնվում է ընդդիմության վերահսկողության տակ։ 

Փետրվարի 6-ին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և գտնվում են հիվանդանոցներում։ Բազմաթիվ մարդիկ ձմեռային պայմաններում մնացել են առանց տանիքի և սպասում են հումանիտար օգնության։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով՝ աղետի հետևանքով տուժել է մինչև 23 միլիոն մարդ։ Աղետների հարցերով փորձագետները ավերիչ երկրաշարժերի հասցրած տնտեսական վնասը գնահատել են ավելի քան 20 միլիարդ ԱՄՆ դոլար։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր