HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանապետի նոր հանձնարարականը

Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը և արտաքին տեսքը երթևեկության կազմակերպման և կուլտուրայի կարևոր բաղադրիչներն են: Ցավոք, այս իրողությունը, որ նաև օրենսդրության պահանջ է, երբեմն չի ընկալվում որոշ վարորդների կողմից:

Հատկապես մայրաքաղաքի փողոցներւմ հաճախ կարելի է տեսնել կեղտոտ թափքերով, ցեխոտ անվադողերով, պատռված ծածկերով կամ ընդհանրապես առանց ծածկի բեռնափոխադրումներ իրականացնող, նաև գերհզոր ազդանշանային սարքերով հագեցված տրանսպորտային միջոցներ, որոնց շահագործումն այդ վիճակում  լուրջ բնապահպանական ու սանիտարական խնդիրներ է առաջացնում մայրաքաղաքում, վնասում բնակիչների առողջությանը, անհարկի խախտում նրանց անդորրը:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը խիստ հանձնարարական է տվել Ճանապարհային ոստիկանությանը` այսուհետ առավելագույնս հետևողական լինել նման խախտումների նախականխման և հայտնաբերման ուղղությամբ:

Ճանապարհային ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվող վարորդները կպատժվեն օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանություններ (4)

lusva
Հայաստան պետությունը միայնմայրաքաղաքը չէ, իսկ հաստանի բնակիչները մայրաքաղաքամնակները չեն, իսկ մարզաբնակները նրանց ճորտերը չեն։ Չնայած, շատ երևաբնակներ կան որ նույնպես տուժված են ագահ և անկուշտ, ինչու չէ՝ նաև չտես իշխանավորների և օլիգարխների անօրեն արարքներից. ՙ,,Չտեսան պատից կախած, տեսան ճակատից կախված,,։
666
skzbic poxocnery kargavoreq, heto shinhraparaki veracvac qaxaqy kanachapateq, maqrtutyun apahoveq-nor pahangeq meqenaneri maqur vichakum ertevekely!!!!!!!!!!!!!!!!!el chem asum, ete qaxaqum avtokajanatexium xozen pahum, axunik u shun-en el barcrastichan ancin patkanox-el inch maqrutyun!!!!!!!!!!!!!
karen
Mi erku ereq poghoc asfaltapatelov kartsum eq dardzanq mi qaghaq, wortegh kareli e nman barcrashxarhik pahanjner teladrel? Dzer arats nor asfaltn angam chi hamapatasxanum varordneri pahanjin (el chem xosum karkatanneri masin), duq inch tramabanutyamb eq nman kulturayi masin xosum?
stver
Դե եթե խոսքը գնում է փողոցների կարգավորմանը, ապա այստեղ ի հայտ են գալիս լուրջ դժվարություններ ու հիշում են պետական այրերը մեր չարչրկված ու աղքատ բյուջեն, բայց երբ պետական իշխանավորները պալատներ են կառուցում, բենթլիներ են քշում, բյուջէի հորն են հիշում, այն էլ անեծքի տեսքով: Պարոն Ոստիկանապետ, ցանկացած փոփոխություն անելուց առաջ հարկավոր է խստագույն պահպանել առաջին հերթին պետության պարտավորությունները՝ ասենք կարմիր լուսի տակով անցնելու արգելք դնելու համար առաջին հերթին պետք է կարմիր լույս ունենալ: Մեր փողոցներում քանդվում ու ջարդվում են ավտոմեքենաները, որոնց վերանորոգումը մի քանի տուգանքի չափ է նստում: Մեքենատերը առանց այդ էլ բավականաչափ ծախսերի տակ է, իսկ մեքենան շատ ու շատ ընտանիքների ապրուստի միջոցն է: Ես համաձայն եմ՝ սանձարձակ վարորդներին պետք է պատժել, բայց հակառակի պես հիմնականում արդար ու չարքաշ քրտինքով աշխատողներն են ընկնում գռդաբի տակ: Կարծում եմ Վրաստանից շատ բան ունեք սովորելու, դա ամոթ չէ... Այ բարեխիղճ ու ազնիվ ոստիկաններով է պետք սկսել իսկական բարեփոխումները: Ես մի անգամ լսեցի, թե ճանապարհային ոստիկանների վրա պլան է դրված, օրական 200.000 դրամ, ուրախ կլինեմ, որ դա սուտ դուրս գա... Եթե ազնիվ են մղումները՝ միջոցներն էլ կլինեն ազնիվ ու արդարամիտ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter