
Եվրամիությունը Ռուսաստանի հարևան երկրներին կասկածում է պատժամիջոցների շրջանցման մեջ
Եվրամիությունը ստուգում է Ռուսաստանին սահմանակից երկրներ արտահանման աճի պատճառները՝ ԵՄ կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները շրջանցելու կասկածով։ Այդ մասին բրիտանական Financial Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ պատժամիջոցների հարցերով հատուկ ներկայացուցիչ Դևիդ Օ’Սալիվանը։
«Մենք նկատում ենք Ռուսաստան ԵՄ-ից առևտրային հոսքերի մեծ անկում և անսովոր աճ այլ երրորդ երկրների հետ, հատկապես նրանց, որոնք մոտ են Ռուսաստանին։ <...> Արդյոք նրանք մեծ քանակությամբ նման նյութերի կարիք ունեն, ու արդյոք այն մնում է այնտեղ, թե ինչ-որ մաս արտահոսում է Ռուսաստան»,- ասել է Օ'Սալիվանը։
Եվրոպացի պաշտոնյան կոնկրետ երկրների անուններ չի նշել, սակայն բրիտանական պարբերականը նշում է, որ ԵՄ-ից ներկրումը էապես աճել է Ղրղզստանում և Հայաստանում։
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Ալբանիայում ձերբակալվել է հեղուկանավ, որն ապօրինաբար տեղափոխում էր ռուսական նավթ։
Լուսանկարը՝ investigate-europe.eu-ից
Մեկնաբանել