HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ընդունել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի ներկայացուցիչների հետ: Բանկի պատվիրակությունը գլխավորել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբան, ներկա են գտնվել ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը եւ ՀԲ ներկայացուցիչներ: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ կայուն զարգացմանն ուղղված  համագործակցության ընթացքին եւ հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ընթացիկ ծրագրերին եւ նախաձեռնություններին՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների եւ տեղական տնտեսության զարգացման, Կանաչ եւ դիմակայուն տնտեսության խթանման, կոշտ թափոնների կառավարման եւ մի շարք այլ ուղղություններով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter