HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի գլխավոր դատախազը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 24-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 1-ին մասով` հայտարարում եմ, որ Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը փետրվարի 24-ին ներկայացրել է հրաժարականի դիմում:

Դատախազության մասին օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ հրաժարականի դեպքում գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, եթե գլխավոր դատախազի կողմից հրաժարականի դիմումը ներկայացվելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացվում»։

Հիշեցնենք, որ երեկ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Ռուբեն Վարդանյանն ազատվեց պետնախարարի պաշտոնից։ Արցախի նախագահը Կառավարության նիստում տեղեկացրեց, որ առաջարկել է գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետական նախարարի պարտականությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter