HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Համաշխարհային բանկի և Քաղաքաշինության կոմիտեի համագործակցության ուղղությունները

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Համաշխարհային բանկի` քաղաքաշինության և աղետների ռիսկի կառավարման ծրագրեր իրականացնող թիմի ներկայացուցիչներին:

Կողմերն ամփոփել են համատեղ իրականացված նախաձեռնությունները և դիտարկել համագործակցությունը շարունակելու հնարավոր ուղղությունները: Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարևորել է Համաշխարհային բանկի արհեստավարժ մասնագետների թիմի հետ արդյունավետ աշխատանքը, որի արդյունքում մշակվել են շենքերի էներգաարդյունավետությանը վերաբերող նորմերը, և մեկնարկել է էներգաաուդիտի ուղղությամբ գործակցությունը:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն իրենց հետաքրքրվածությունն են ցուցաբերել այն միջոցառումների նկատմամբ, որոնք կոմիտեն իրականացնում է՝ ՀՀ կառավարության ծրագրի և քաղաքաշինության ոլորտի ռազմավարության համաձայն: Միաժամանակ պատրաստակամություն են հայտնել՝ դիտարկելու դրանց իրագործմանն աջակցելու հնարավոր ուղիները: 

Հանդիպման արդյունքում նախանշվել է կոմիտե-ՀԲ գործակցության օրակարգը, որն առավելապես կառնչվի բնակարանային ֆոնդի արդիականացմանը և շենքերի անձնագրավորմանը: Կկազմակերպվի ևս մեկ քննարկում՝ հստակեցված ուղղությունների առավել մանրամասն ուսումնասիրման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter