
Եվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը
Եվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը։ Այդ մասին հայտնել են ԵՄ-ում Շվեդիայի ներկայացուցչությունը և Եվրոպայում «Ազատություն» ռադիոկայանի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։
Ըստ ԵՄ-ում Շվեդիայի ներկայացուցչության՝ պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է.
- Երկակի նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների նկատմամբ արտահանման սահմանափակումների խստացում,
- «Ռուսական ապատեղեկատվության» դեմ միջոցներ,
- Ուկրաինայում պատերազմին աջակցող մարդկանց ու ընկերությունների դեմ պատժամիջոցներ, որոնք տարածում են ապատեղեկատվություն և անօդաչուներ մատակարարում Ռուսաստանին։
It’s one year since Russia’s brutal and illegal invasion of Ukraine.
— Swedish Presidency of the Council of the EU (@sweden2023eu) February 24, 2023
Today, the EU approved the 10th package of Russian sanctions.
The package includes e.g.:
- Tighter export restrictions regarding dual-use and technology
(1/3)
ԵՄ ղեկավարությունը դեռևս պաշտոնապես չի հայտարարել պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման մասին։
Երեք օր շարունակ ԵՄ երկրների դեսպանները չէին կարողանում համաձայնեցնել պատժամիջոցների փաթեթը։ Reuters գործակալությունը գրում է, որ փաթեթի ընդունումն արգելափակում էր Լեհաստանը, որը պահանջում էր առավել խիստ պատժամիջոցներ սահմանել ռուսական կաուչուկի ներկրման վրա։
Bloomberg գործակալությունն էլ հայտնել է, որ Եվրամիությունը պլանավորում է տասներորդ փաթեթում ներառել «Тинькофф» բանկի, Альфа-банк-ի և Росбанк-ի դեմ պատժամիջոցներ։ Եվրամիությունը նաև սահմանափակումներ կսահմանի էլեկտրոնիկայի ու հազվագյուտ մետաղների նկատմամբ։ EUobserver-ը նշում է, որ նոր փաթեթի շրջանակներում կսահմանափակվի սանտեխնիկական ապրանքների արտահանումը Ռուսաստան։
Երեկ նաև հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են հայտարարել ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան և Ավստրալիան, իսկ մեկ օր առաջ էլ՝ Կանադան։ Բացի այդ, մարտի 10-ից ԱՄՆ-ն 200 % մաքսատուրք կսահմանի Ռուսաստանից ալյումինի ու ալյումինային ապրանքների ներկրման վրա։
Լուսանկարը՝ Shutterstock-ից
Մեկնաբանել