HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևան է ժամանել Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հրավերով՝ Երևան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությունը։

Ինչպես հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, այցի նպատակն է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում խթանել երկու երկրների համագործակցությունը, մասնավորապես՝ աշխատուժի փոխանակման, համատեղ ուսումնական կենտրոնների ստեղծման, երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի, կենսաթոշակային ապահովության ոլորտներում։

«Փետրվարի 27-ից 28-ն Իրանի պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ, կքննարկվեն համագործակցության հնարավորությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter