HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւան քաղաքում իրականացվող քրեածին քաղաքաշինության եւ հին գլխավոր ճարտարապետի վերանշանակման մասին

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Սկսած իննսունական թվականների վերջից քաղաքում նոր թափ առավ պատմական եւ մշակութային հուշարձանների վերացման, հանրային տարածքների, կանաչ գոտիների, բակերի եւ մայթերի զավթման հանցագործ գործընթացը: Օրենքների կոպիտ խախտումներով եւ մասնագիտական առումով ոչ գրագետ  ճարտարապետական ծրագրերը այդ ժամանակվա քաղաքի գլխավոր ճարտարապետի ղեկավարությամբ եւ իշխանությունների հովանավորությամբ մայրաքաղաքի քաղաքաշինական զարգացումը տարան ծայրահեղ սխալ ուղով` խաթարելով քաղաքի բնականոն կյանքը եւ աղավաղելով մայրաքաղաքի դիմագիծը: Այդ ծրագրերի հիմքում դրված էր անբարո գաղափար` մայրաքաղաքը իր պատմությամբ, մշակույթով, հանրային նշանակության տարածքներով եւ մարդկանցով ծառայեցնել մի  խումբ մարդկանց  մասնավոր շահերին:

Այժմ նախկին  գլխավոր ճարտարապետի վերանշանակումով հաստատվում է, որ ներկա իշխանությունների «Առաջ Հայաստան» կարգախոսը ընդամենը նշանակում էր հասարակության կողմից մերժված,  քրեականացված նոմենկլատուրայի մշտական  վերադարձ, արատավոր անցյալի վերարտադրում, այսինքն` «Հետ Հայաստան»: Դա նաեւ  նշանակում է, որ երկրի նախագահը իր կադրային քաղաքականությամբ արհամարհում է հասարակական կարծիքը եւ այդպիսով էլ  ավելի խորացնում անջրպետը իր  եւ հասարակության միջեւ:

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է, որ երկրի ապագայի համար մտահոգ բոլոր առողջ ուժերի եւ  քաղաքացիների հետ միասին այսուհետ առավել մեծ վճռականությամբ եւ անհանդուրժողականությամբ  պայքարելու է երկրի ապագայի համար խիստ վտանգավոր եւ կործանարար վերոնշյալ  գործընթացների դեմ:

Մեկնաբանություններ (2)

Արթուր
Հարգելի տիկին Գոհար, խնդրում եմ, եթե դժվար չէ իհարկե, կբացատրեիք թե ինչի եք սենց տրամադրված և հոխորտալից խոսում պարոն Սարգսյանի այս պաշտոնի մասին? Մարդը և որպես մարդ է իր էությամբ արտակարգ, և որպես մասնագետ, ինչի եք տենց արտահայտվում? Եթե պարոն Սարգսյանի փոխարեն այս պաշտոնին նշանակեին Ձեր քրոջ կամ եղբոր որդուն, դուք նույն ոգով, դեռ մի բան էլ ավելին կպնդեիք որ սա ամենակարևոր պաշտոնն է Երևանի համար, որ կարելի է քաղաքապետարանի ողջ պաշտոնները հանել, բացի սրանից? Չի կարելի հարգելիներս, մենք մեկս մյուսով չենք ուրախանում, մեկս մյուսին սատար չի կանգնում, միշտ ամեն ինչին նայում ենք նենց, ոնց մեզ հարմար է, դրա համար դեռ շատ ու շատ տարիներ մեր կարգավիճակը չի փոխվելու.
Գոհար, զինվորի
Լիովին իրավացի է ,,ժառանգությունը,,... Քաղաքակիրթ երկրներում ,,գլխավոր ճարտարապետ,, մոգոնած պաշտոն գոյություն չունի, կան խորհուրդներ, որպեսզի միանձնա, ինքնագործունեություն չծավալեն, մեկ անձի հետ դյուրին է առևտուր անելը... դե, հասկանալի է,մենք քաղաքակիրթ երկիր չենք... Այս նապոլիոնիկի օրոք ավերվեց Հաղթանակի զբոսայգին /ծաղկեց հայտնիների հյուրանոցային բիզնեսը/,Անգլիական զբոսայգին, որ լուսահոգի Վ. Հարությունյանի խոսքերով` ,, քաղաքի 150 տարվա կանաչի ճարտարապետության միակ նմուշն էր,, ավերվեց այս անփառունակ շարունակողի ձեռամբ...ի դեպ` իտալական ,,Ռենկո,, կազմակերպությանը 101 տարվա վարձակալության տրվեց այգու հողակտորները, չնայած կար գործող պայմանագիր երևանյան ,,Բյուրակն,,-ի հետ... նրա գլ. ճարտ.ժամանակ կերպարանափոխվեց օպերայի շրջակա պուրակն ու ամբողյությամբ վերացան քաղաքային զուգարանները...այս նշանակումը արտագաղթի հերթական խթանն է ... ամոթ է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter