HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավոր Արթուր Ստեփանյանին ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց. նա գործը 3-ամսյա ժամկետի փոխարեն քննել էր 11 ամսում

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը, որոշեց բավարարել այն և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին հայտարարել նկատողություն։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ Դատավորը աշխատանքային վեճով գործի քննությունը և լուծումը իրականացրել է սահմանված եռամսյա ժամկետի խախտմամբ՝ փոխարենը այն քննելով շուրջ 11 ամիս։ Ավելին վճիռը հրապարակել և կողմերին է տրամադրել ևս օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ՝ մասնավորապես 1 տարի անց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter