HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագածոտնի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գոհարիկ Մկրտչյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Արագածոտնի մարզ, գ. Կոշ): 

Մասնավորապես՝ խոհանոցի աշխատանքային տարածքի մակերևույթները նորոգված չեն եղել, հատակը, պատերը և դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից, իսկ սարքավորումները (հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները) եղել են չմաքրված կամ անսարք:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter