
Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ
Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։
Մասնավորապես, Կառավարության՝ 2023թ․ փետրվարի 23-ի որոշմամբ Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր մնացած պաշտոնում նշանակվել է Ադարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը։
ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամի նշված պաշտոնը թափուր էր մնացել այն զբաղեցնող՝ Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից Արթուր Վարդանյանի ազատվելու արդյունքում։
Կառավարության 2023թ․ փետրվարի 23-ի մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության 2022թ․ դեկտեմբերի 10-ի համապատասխան որոշման մեջ։ Նշված փոփոխությունից բխում է, որ Արփինե Սարգսյանը կշարունակի զբաղեցնել ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամի պաշտոնը՝ արդեն որպես Ներքին գործերի նախարարի տեղակալ։
Հիշեցնենք, որ ՔԿ կարգապահական հանձնաժողովը կազմված է 8 անդամից, որոնցից 4-ը՝ Քննչական կոմիտեից, 4-ը՝ Կառավարության նշանակած ներկայացուցչից: Հանձնաժողովի անդամներն անկախ են, նրանց գործառույթներն իրականացնելիս որևէ միջամտություն արգելվում է:
Մեկնաբանել