HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում կատարվել են փոփոխություններ

Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ։ 

Մասնավորապես, Կառավարության՝ 2023թ փետրվարի 23-ի որոշմամբ Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր մնացած պաշտոնում նշանակվել է Ադարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը։ 

ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամի նշված պաշտոնը թափուր էր մնացել այն զբաղեցնող՝ Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի պաշտոնից Արթուր Վարդանյանի ազատվելու արդյունքում։ 

Կառավարության 2023թ փետրվարի 23-ի մեկ այլ որոշմամբ փոփոխություն է կատարվել Կառավարության 2022թ դեկտեմբերի 10-ի համապատասխան որոշման մեջ։ Նշված փոփոխությունից բխում է, որ Արփինե Սարգսյանը կշարունակի զբաղեցնել ՔԿ կարգապահական հանձնաժողովի անդամի պաշտոնը՝ արդեն որպես Ներքին գործերի նախարարի տեղակալ։ 

Հիշեցնենք, որ ՔԿ կարգապահական հանձնաժողովը կազմված է 8 անդամից, որոնցից 4-ը՝ Քննչական կոմիտեից, 4-ը՝ Կառավարության նշանակած ներկայացուցչից: Հանձնաժողովի անդամներն անկախ են, նրանց գործառույթներն իրականացնելիս որևէ միջամտություն արգելվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter