HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում տեսչական մարմինը 2022թ. ընթացքում խախտումներ է արձագագրել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մթնոլորտային օդի պահպանության ոլորտում 2022թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն է հրապարակել։ Ըստ այդմ՝

  • Հայտնաբերել է 179 իրավախախտում:
  • Կայացվել է 154 վարչական տույժ նշանակելու մասին որոշում:
  • Որոշումներով նշանակված տուգանքի չափը կազմել է 13.000.000 ՀՀ դրամ:
  • Հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 198.171.172 ՀՀ դրամ։
  • Փոշու արտանետումների նվազեցմանն ուղղված կանխարգելիչ լայնածավալ միջոցառումների արդյունքում հայտնաբերված առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխման 77 դեպքով նշանակվել է 3.850.000  ՀՀ դրամի վարչական տուգանք։
  • Բացահայտվել է առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու չափաքանակների թույլտվության գործունեության 13 դեպք։ Բոլոր դեպքերով գործողությունները կասեցվել են։ Սահմանված կարգով համապատասխան թույլտվություն ձեռքբերելուց հետո 9-ի կասեցումը հանվել է։
  • Շինարարական 10 կազմակերպության նկատմամբ նշանակվել է  1.500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
  • Հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 20 դեպքով նշանակվել է 2.240.000 դրամի չափով վարչական տուգանք, հաշվարկվել 3.080.303 ՀՀ դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter