HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղրոդմամբ՝ շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ռուբեն Ռուբինյանը համոզմունք է հայտնել, որ Քրիստինա Քվինին իր գործունեությամբ կնպաստի հայ-ամերիկյան համագործակցության խորացմանը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործընկերային եւ բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցեր: Նշվել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը:

Ներկայացնելով իրավիճակը տարածաշրջանում` Ռուբեն Ռուբինյանը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն անհապաղ դադարեցնելու եւ Ադրբեջանի ագրեսիվ ու ռազմատենչ քաղաքականությունը զսպելու հրամայականի մասին:

Դեսպանն արժեւորել է հայ-ամերիկյան համագործակցության խորացումը, տարածաշրջանում խաղաղության հաստատումը:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter