
Արցախում մարտի 1-ից կմեկնարկի գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրման գործընթացը
Արցախի գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ «Արցախի Հանրապետությունում ցանքաշրջանառության խթանման ծրագրի» շրջանակներում, որպես պետական աջակցություն, մարտի 1-ից կմեկնարկի գարնանացան մշակաբույսերի սերմերի տրամադրման գործընթացը:
Հաճարի, եգիպտացորենի, հնդկացորենի, կտավատի, ոլոռի, ոսպի և սիսեռի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին կտրամադրվի 1 հեկտարի դիմաց սահմանված քանակությամբ սերմ՝ արժեքի մասնակի սուբսիդավորմամբ, իսկ արևածաղկի, սոյայի, առվույտի և կորնգանի մշակությամբ զբաղվող հողօգտագործողներին կտրամադրվի՝ 1 հեկտարի դիմաց սահմանված քանակությամբ սերմ՝ արժեքի 100 տոկոսի չափով սուբսիդավորմամբ:
Սերմերը կտրամադրվեն ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով: Տրամադրման համար հիմք կհանդիսանան շրջվարչակազմերի կողմից գյուղատնտեսության նախարարություն ներկայացված անվանական ցուցակները:
Հողօգտագործողը պարտավոր է հիմնադրամ ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և հողատարածքը ցանքսին պատրաստ լինելու վերաբերյալ տեղեկանքով:
Եգիպտացորեն, արևածաղիկ և առվույտ մշակաբույսերի մշակության դեպքում անհրաժեշտ է նաև ոռոգման ինքնահոս եղանակով հնարավորության, իսկ ոռոգման կաթիլային, անձրևացման և այլ համակարգերի առկայության դեպքում՝ ջրային համակարգերը շահագործող ընկերության հետ կնքված պայմանագիրը:
Մեկնաբանել