HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գեւորգյանը՝ Կոտայքի մարզում

Փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Կոտայքի մարզ, եղավ մի շարք համայնքների կրթական հաստատություններում, որոնք վերանորոգվում են մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով:

Մարզպետ Կ. Շահգալդյանի ուղեկցությամբ Ա. Գեւորգյանն այցելեց Բջնի, Արգել, Նոր Գեղի, Զորավան, Արագյուղ համայնքների դպրոցներ, ծանոթացավ իրականացվող աշխատանքների ընթացքին: Արգելի, Նոր Գեղիի եւ Զորավանի դպրոցներում վերանորոգման աշխատանքներ են կատարվում ծրագրի երկրորդ փուլով, նորոգումը շարունակելու համար գումարներ են հատկացվել նաեւ երրորդ փուլով:

Ծրագրի երկու փուլերով ընդհանուր առմամբ Արգելի, Նոր Գեղիի եւ Զորավանի դպրոցներին հատկացվել է համապատասխանաբար 75, 70 եւ 65 մլն դրամ: Բջնիի եւ Արագյուղի դպրցների վերակառուցումը կիրականացվի ծրագրի երրորդ փուլով, այդ նպատակով հատկացված է համապատասխանաբար 30 եւ 35 մլն դրամ:

Արգել համայնքում Ա. Գեւորգյանն այցելեց նաեւ վերանորոգված եւ կահավորված մշակույթի տուն, ծանոթացավ շենքային պայմաններին: Համայնքի ղեկավարը հյուրերին առաջարկություն ներկայացրեց գյուղում նաեւ արվեստի դպրոց կառուցելու մասին` ծանոթացնելով շենքային լուծումների վերաբերյալ մոտեցումներին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հարցը լրացուցիչ կքննարկվի:

ՀՀ կառավարության 2012թ. մայիսի 24 -ի որոշմամբ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով Կոտայքի մարզին հատկացվել է 1,3 մլրդ դրամ: Միջոցները հիմնականում կուղղվեն կրթական հաստատությունների, բազմաբնակարան շենքերի տանիքների, միջհամայնքային ճանապարհների վերանորոգմանը, խմելու եւ ոռոգման ջրագծերի վերակառուցմանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter