HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասեր

Փետրվարի 27-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Ինչպես հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զորամիավորման հրամանատարության հետ անցկացրած խորհրդակցության ավարտին նախարար Պապիկյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է համապատասխան ցուցումներ: 

«Այնուհետև պաշտպանության նախարարն այցելել է զորամիավորման ենթակա հրաձգարաններից մեկը, հետևել ստորաբաժանումների կրակային պարապմունքների ընթացքին, զրուցել զինծառայողների հետ՝ հետաքրքրվելով ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցերով: Նախարար Պապիկյանը պայմանագրային զինծառայողներին հորդորել է բազմապատկել ջանքերը առաջիկայում անցկացվելիք ատեստավորման քննություններում բարձր գնահատականներ ստանալու և ընձեռվող հնարավորություններից օգտվելու համար: 

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև ՊՆ N զորամաս, հետևել ժամկետային զինծառայողների շարային պատրաստությանը, ծանոթացել զորամասի զորանոցային, կենցաղային պայմաններին, զորամասի ղեկավար կազմի հետ քննարկել զորքի մարտունակության բարձրացմանը, մարտական պատրաստության լիարժեք ապահովմանը վերաբերող հարցեր: Նախարարը ծանոթացել է նաեւ նոր կառուցվող զորանոցների շինարարական աշխատանքների ընթացքին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter