HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պրոբացիայի ծառայությունում մատնահետքի և տեսապատկերի միջոցով անձին նույնականացնելու սարքավորում է տեղադրվել

«Պրոբացիայի ծառայությունում տեղադրվել է մատնահետքի և տեսապատկերի միջոցով անձին նույնականացնելու սարքավորում, կիրառվում է տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցը»,- հայտնում են Արդարադատության նախարարությունից։ 

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը եւ նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն այցելել են Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմին՝ 2023թ.-ի ընթացքում նախատեսված աշխատանքները քննարկելու նպատակով:

«Նախարարին է ներկայացվել պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում իրականացվող պիլոտային ծրագիրը: Ծառայության անցակետում տեղադրվել է մատնահետքի և տեսապատկերի միջոցով անձին նույնականացնելու սարքավորում, որը հնարավորություն է տալիս նույնականացնել շահառուին և արձանագրել վերջինիս Պրոբացիայի ծառայություն ներկայանալու փաստը: Արդյունքում այս սարքավորման միջոցով ապահովվում է պրոբացիայի ծառայողների ժամանակի և ռեսուրսների խնայողություն, ինչպես նաև նվազեցվում է կոռուպցիոն ռիսկերը:

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազամավարությանը համահունչ՝ Պրոբացիայի ոլորտի բարելավումը և շարունակական զարգացումն ապահովելու համար կարևորվել են պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման, պրոբացիայի ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ռազամավարական նպատակները միտված են քրեակատարողական և պրոբացիայի համակարգում այնպիսի նախադրյալներ ստեղծելուն և զարգացնելուն, որոնց հիման վրա հնարավոր կլինի արդյունավետ և ամբողջ ծավալով իրականացնել վերականգնողական արդարադատության գաղափարախոսությունը՝ ապահովելով պատժի կիրառման նպատակայնությունը:

Գրիգոր Մինասյանը կարևորել է նաև Պրոբացիայի ծառայության՝ էլեկտրոնային հսկողության միջոցների ձեռքբերումը, որոնք հնարավորություն են տալիս կիրառել տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները:

Ընդգծվել են պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության ապահովման նպատակով իրականացված ծրագրերը՝ մասնավորապես Արարատ քաղաքում բացված կենտրոնի կարևորությունը, որը հնարավորություն է տալիս պրոբացիայի շահառուներին սովորել համապատասխան ոլորտի մասնագիտություն, ինչի շնորհիվ նրանք հետագայում կկարողանան աշխատաշուկա մուտք գործելու հնարավորություն ունենալ:

Պրոբացիայի ծառայության ղեկավար Գևորգ Սիմոնյանը ներկայացրել է 2022թ.-ի կատարված աշխատանքները մասնավորապես՝ վերահսկողության տակ գտնվող անձանց վերասոցիալականացման և հասարակությունում վերաինտեգրմանն ուղղված ծրագրերը:

Երկուստեք կարևորվել է նոր՝ 2023-2026թթ. ռազմավարությամբ նախանշել այն հիմնական անելիքները, որոնք միտված կլինեն Պրոբացիայի ծառայության շարունակական զարգացման համար»,- ասված է նախարարությանա հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter