HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գուրգեն Ներսիսյանը վաղը կնշանակվի Արցախի պետնախարար

Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը «Հետքին» հայտնել է, որ վաղը կստանձնի պետնախարարի պաշտոնը։ Ստորեւ՝ Գուրգեն Ներսիսյանի հետ հարցուպատասխանը։  

Փետրվարի 24-ին հայտարարվել էր, որ Դուք Արցախի Հանրապետության Ազգային ժողով հրաժարականի դիմում եք ներկայացրել, «Դատախազության մասին օրենք»-ի համաձայն՝ մեկշաբաթյա ժամկետում Դուք պետք է վերահաստատեք ձեր հրաժարականը։ Ե՞րբ եք նախատեսում ներկայացնել հաջորդ դիմումը։ Գուցե փոխվե՞լ են ձեր մտադրությունները։ 

Իմ նախորդ կամարտահայտությունը վերահաստատող գրությունը Արցախի Հանրապետության Ազգային ժողով եմ ներկայացրել այսօր, ենթադրում եմ, որ վաղվանից կանցնեմ Արցախի պետական նախարարի պարտականությունների կատարմանը։

Հայտնի՞ է, թե ով է ձեզ փոխարինելու։

Գլխավոր դատախազի թեկնածությունը Ազգային ժողովին ներկայացնում է նախագահը, առաջիկայում հայտնի կդառնա, թե ով է նա։ Համոզված եմ և պարտադիր եմ համարում, որ գլխավոր դատախազը լինի սկզբունքային, աշխատանքին ծանոթ ու պրոֆեսիոնալ անձ։

Նախատեսվո՞ւմ են, արդյոք, կադրային կտրուկ փոփոխություններ, թե կփորձեք աշխատել կառավարության արդեն իսկ ձևավորված կազմով։

Ինձ համար թիմակիցներ, ոչ թիմակիցներ չկան, Արցախը հիմա այն վիճակում չէ, որ դասական քաղաքական գործընթացներ ձևացնենք, կա աշխատելու, առավելագույնս արդյունավետ աշխատելու լրջագույն կարիք, ուստի կառավարությունում ներգրավվելու են պրոֆեսիոնալ մասնագետներ, իսկ նրանք, ովքեր կբավարարեն արդյունավետության իմ պահանջները, կշարունակեն պաշտոնավարել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter