HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտարարվում է ազգային և ժողովրդական պարային համույթների տարազների էսքիզների մրցույթ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարում է ազգային և ժողովրդական պարային համույթների տարազների էսքիզների մրցույթ:

Ներկայացված առաջարկները պետք է լինեն ազգային հենքով, սակայն ունենան նոր մոտեցումներ և ինքնատիպ լուծումներ, կիրառելի լինեն ավելի թեթև կտորների և օժանդակ աքսեսուարների համար:

Սահմանվում են հետևյալ մրցանակները.

առաջին մրցանակ՝ 350 000 դրամ,
երկրորդ մրցանակ՝ 250 000 դրամ,
երրորդ մրցանակ՝ 200 000 դրամ,
խրախուսական մրցանակ՝ 150 000 դրամ:

Առաջարկների փաթեթները պետք է ներկայացնել մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն մինչև սեպտեմբերի 30-ը: Էսքիզների հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև նախատեսվող նյութերի և աքսեսուարների նմուշները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter